Արդեն իսկ հայտարարվել է, որ շախմատի աշխարհի չեմպիոնության համար մրցաշարի անցկացման վայր է ընտրվել ձմեռային վերջին օլիմպիադայի մայրաքաղաք Սոչին (այս մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը), թեպետ մտավախություն կա, որ Եվրամիության հնարավոր սանկցիաների պատճառով Մագնուս Կառլսենն ու Վիշվանաթան Անանդը չկարողանան ժամանել Ռուսաստան: Իհարկե, խնդրի բացասական ելքը կլինի ոչ թե սպորտ, այլ քաղաքականություն, սակայն այսպիսին է մեր օրերի ռեալությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ